Փաշինյանի այցի նախաշեմին անհայտ անձինք Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու գրասենյակից գողացել են 140,000 դոլար
Քաղաքական
13:52 25/02/2026
Աշխարհ

Փաշինյանի այցի նախաշեմին անհայտ անձինք Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու գրասենյակից գողացել են 140,000 դոլար

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու գրասենյակի դրամարկղից գողացել են ավելի քան 500,000 զլոտի (մոտավորապես 141,000 դոլար)։ Այդ մասին հաղորդում է «Gazeta Wyborcza»՝ հղում անելով Վարշավայի շրջանային դատախազությանը։

«Առաջին վկաներն արդեն հարցաքննվում են, և վնասի ճշգրիտ չափը և տուժածների թիվը որոշվում են», -դատախազ Պյոտր Սկիբայի խոսքերը մեջբերել է թերթը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝«Gazeta Wyborcza» չի բացահայտում հանցագործության հանգամանքները՝ հղում անելով քննչական գաղտնիքին։ Թերթի տվյալներով՝ հանցագործությանը կարող են մասնակից լինել նախագահի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկու և Սենատի մարշալ Մալգորզատա Կիդավա-Բլոնսկայի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder