Լոռու մարզում հանրային քննարկում տեղի կունենա՝ պոչամբարի կառուցման և առկա պոչամբարի ընդլայնման վերաբերյալ
Հասարակություն
19:39 25/02/2026
Հայաստան

Լոռու մարզում հանրային քննարկում տեղի կունենա՝ պոչամբարի կառուցման և առկա պոչամբարի ընդլայնման վերաբերյալ

2026 թվականի մարտի 4-ին ժամը 11։00-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում Արջուտի ոսկու հանքաքարի վերամշակման ֆաբրիկայի վերակառուցում և /կամ ընդլայնում և/ կամ տեխնոլոգիական վերազինում, ինչպես նաև պոչամբարի կառուցում և առկա պոչամբարի ընդլայնում նախատեսվող գործունեության վերաբերյալ։

Նույն օրը՝ ժամը 13։00-ին, նույն վայրում տեղի կունենա նաև հանրային քննարկում՝ Արջուտի ոսկու հանքավայրին հարակից տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder