Հայաստանի լողի հավաքականի 13 առաջատարներ ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում
Սպորտ
20:23 25/02/2026
Հայաստան

Հայաստանի լողի հավաքականի 13 առաջատարներ ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում

Հայաստանի  լողի հավաքականի 13 առաջատարներ ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ բարելավվեցին մարզիկ-մարզուհիների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականության որակները:

Պարապմունքները  այժմ շարունակվում են տեղերում: Իսկ երկրի գլխավոր թիմի կազմը կորոշվի Երևանում ապրիլի 23 -25 –ը անցկացվելիք հանրապետական առաջնությունում:

Լավագույնները կմասնակցեն տարվա միջազգային կարևոր ստուգատեսներին:  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder