«Հրապարակ». ՀՀԿ-ում ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են
Օրվա մամուլ
08:19 25/02/2026
Հայաստան

«Հրապարակ». ՀՀԿ-ում ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ` կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։

Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաև նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչև համագումարը պետք է ավարտված լինի և ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաև ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում: Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։ Մինչև համագումարը, ըստ ամենայնի՝ մարտի կեսերին, կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին:

Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն` մասնակցել-չմասնակցելու հարցը 50/50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին` ՔՊ-ին հաղթելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder