Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և այդ մասին խոստովանել. Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ
Փետրվարի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Բերդ համայնքի Նոր Վարագավանք վանական համալիրում։ Հավարտ Արևագալի ժամերգության Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատացյալներին ներկայացրել է գալիք Անառակի կիրակիի Սուրբգրային պատմությունը, հիշատակեց Անառակ որդու վերադարձը և իր խոսքում ընդգծեց, որ «իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և այդ մասին խոստովանելը․ այս է մեղավորներիս՝ Աստծուն մոտենալու միակ ճանապարհը»։
Այնուհետև հոգևոր հայրերն այցելել են սահմանամերձ Վարագավան գյուղի բնակիչներին, միասնաբար աղոթք բարձրացրեցին նրանց ընտանիքներում և հոգևոր ջերմ զրույցներ ունեցան մեր հավատավոր ժողովրդի հետ։
