Փաշինյանի՝ թոշակը բարձրացնելու խոստումը ընտրակաշառք չի՞, Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք. Փաստաբան
Քաղաքական
10:26 25/02/2026
Հայաստան

Փաշինյանի՝ թոշակը բարձրացնելու խոստումը ընտրակաշառք չի՞, Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք. Փաստաբան

Ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին Նիկոլ Փաշինյանի խոստումը փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին հիշեցրել է Գյումրու ընտրությունների ժամանակ հարուցված քրեական մի վարույթ, որը ստացել է «տատիկների գործ» անունը։ Փաստաբանը նշում է.

«Հիշու՞մ եք «տատիկները գործը»։ Կիմը տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել…

Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ։ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։

ՀԳ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder