Պաշտոնանկ եղած ոստիկանները իհարկե քավության նոխազ են, թեեւ ամենեւին ոչ «անմեղ» նոխազ. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
17:37 25/02/2026
Հայաստան

Պաշտոնանկ եղած ոստիկանները իհարկե քավության նոխազ են, թեեւ ամենեւին ոչ «անմեղ» նոխազ. Քաղաքական վերլուծաբան

«Իսկ ինչու՞ են այս մարդկանց անում պաշտոնանկ, իսկ հետո նշանակում ՆԳ նախարարի խորհրդական: Դա իհարկե «բարի ավանդույթ» է, բայց այդ ավանդույթը  իհարկե ունի իր կոնկրետ մոտիվը»,-փոխոստիկանապետերի մասին գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ նախօրեին պաշտոնանկ եղած ոստիկանները իհարկե քավության նոխազ են, թեեւ ամենեւին ոչ «անմեղ» նոխազ: Իհարկե նրանք «վճարել» են իրենց անարդյունավետ աշխատանքի համար, թեեւ անշուշտ ավելի խորքային ու համակարգային քաղաքական խնդիրները «քողարկելու» նպատակով:

«Նրանք այդ համակարգային խորքային խնդրի շրջանակում անշեղ ծառայել են այն քաղաքական կարիքներին, որ ունեցել է Նիկոլ Փաշինյանը: Հիմա, երբ նրանք քաղաքական հերթական մի կարիքի համար էլ լինում են պաշտոնանկ, բնականաբար դա կարող է վատ ազդակ լինել մնացյալ համակարգին, համակարգի մյուս բարձրաստիճան ոստիկաններին. ինչքան էլ անձնվեր ծառայես քաղաքական իշխանությանը, միեւնույն է՝ մի օր «փուռը կգնաս»: Իսկ դա իհարկե կարող է քայքայել մոտիվացիոն համակարգը: Ահա այդ քայքայումը թույլ չտալու համար է, որ մի կողմից պաշտոնանկ են անում բարձրաստիճան ոստիկանների, մյուս կողմից նրանց պահում այսպես ասած «ստատուսով»՝ նախխարարի խորհրդական ու օգնական, որպեսզի ցույց տան, որ այնքան էլ «փուռը չեն տալիս»»,-գրում է Բադալյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder