Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչու՞ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան
Քաղաքական
15:06 25/02/2026
Հայաստան

Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչու՞ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Ֆարմանյանը գրում է.

«1. Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչու՞ մինչ այժմ չէր արվում. կենսաթոշակառուները «սովորե՞լ են գումարը ճիշտ ծախսել»։ Ի՞նչ փոխվեց պետական մտածողության մեջ։

2. Ինչու՞ է բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից։ Արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ։ Կարելի՞ է ենթադրել, որ սա այլընտրանքային «ընտրակաշառքի» ձև է` բյուջեի միջոցներով։

3. Եվ ամենակարևորը. պատկերացրեք, եթե առանց իշխանություն ունենալու Սամվել Կարապետյանը կարողանում է օրակարգ թելադրել և կենսաթոշակի բարձրացում պարտադրել, ապա ինչպիսի սոցիալական քաղաքականություն կարող է իրականացվել իշխանություն ունենալու դեպքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder