Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ Կարապետյան
«Կյանքիս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ ֆիզիկապես չի տեսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ, Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել, այս յոթ-ութ ալեկոծ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ և դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում չեմ տեսել»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Լրագրողի հարցին՝ առանց տեսնելու արդյո՞ք որևէ քննարկում չեն ունեցել, Ն. Կարապետյանը պատախանել է. «Ինչպե՞ս։ Նամակո՞վ պետք է քննարկվեին այդպիսի լուրջ հարցերը»։
«Մեր երկրի այսօրվա կառավարությունն ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողել նոր գործիչներ։ Այդ մարդիկ ամբողջ կյանքում կռվել են նույն գործիչների հետ»,- ասել է նա։