Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլի սոցիոլոգները զեկուցել են` քեզ ատում են նաև տարեցները, նա էլ որոշել է ընտրակաշառք բաժանել. Աշոտյան
«Եվրոպական Միությունում ղեկավարության մակարդակով կա հստակ քաղաքական որոշում` աչք փակել Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ներսում բոլոր ռեպրեսիաների, քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին ճնշելու, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրությունները կեղծելու գործընթացի վրա, քանի որ նա դրսում ակնհայտ համաձայն է սպասարկել իրենց շահերը»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ խնդիրը հենց այդպես էլ ձևակերպված է՝ ոչ թե ժողովրդավար, ազատ, արդար ընտրություններ կազմակերպել, այլ Փաշինյանի վերարտադրություն կազմակերպել։
Ա. Աշոտյանը նաև հայտարարեց, որ ընտրությունները սկսել են կեղծվել ընտրություններից ամիսներ առաջ. «Կեղծում են վարչական ռեսուրսների օգտագործմամբ, օրինակ, 10 հազար դրամով թոշակները բարձրանելու խոստումը։
Նիկոլի սոցիոլոգներն իրեն զեկուցել են` քեզ ատում են ոչ միայն երիտասարդները, միջին տարիք մարդիկ, նաև տարեցները, և նա որոշել է ընտրակաշառք բաժանել։ Սա պետական մակարդկով ընտրակաշառք է, իսկ ընտրակաշառքն ընտրությունները կեղծելու համար է»։
Մանրամասն՝ տեսանյութում։