Մայիսին Իլհամ Ալիևի այց Հայաստանում նախատեսված չէ. Բայրամով
Քաղաքական
10:14 26/02/2026
Տարածաշրջան

Մայիսին Իլհամ Ալիևի այց Հայաստանում նախատեսված չէ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, չի նախատեսվում։ Այս ձևաչափով ներկայացուցչությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Որքանով ես գիտեմ, նախագահ Իլհամ Ալիևի մայիսին Հայաստան այցը նախատեսված չէ», - հայտարարել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-ին Երևանում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիսին Իլհամ Ալիևի այց Հայաստանում նախատեսված չէ. Բայրամով