Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնացող բեռնատարների համար. Նիկոլ Փաշինյան
«Վերջին տարիներին մենք համագործակցում ենք ԵՄ-ի հետ ժողովրդավարական բարեփոխման օրակարգի հիման վրա և կարծում եմ, որ ԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում»,- լեհ փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ Հայաստանում է գտնվում եվրոպական դիտորդական առաքելությունը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ-ում նաև ընդունվել է օրենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։
«Այժմ մենք քննարկում ենք, թե ԵՄ-ն ինչպես կարող է ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով ,որ ներդրումներ կգան ԵՄ-ից և անդամ պետություններից։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ուղիներ է փնտրում ԵՄ-ի հետ խորացնելու համագործակցությունը տնտեսական, ժողովրդավարական և պաշտպանության ոլորտներում՝ հիշեցնելով «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» ծրագրին Հայաստանի անդամակցությունը։
«Ինչ խոսք, ժողովրդավարության պաշտպանությունը և զարգացումն մեր երկրում շատ կարևոր է և մենք այդ ուղղությամբ էլ ենք համագործակցում ԵՄ-ի և անդամ պետությունների հետ»,-հայտարարեց նա։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, մշտապես հանդիպումներ, խորհրդակցություններ ենք ունենում, բայց ամենակարևոր իրադարձությունը, որ հույս ունենք տեսնել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է՝ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև և ցամաքային սահմանի բացումը»։
Փաշինյանը հավելեց.
«Վերջին ամիսներին մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնացող բեռնատարների համար, ենթակառուցվածքը լիովոին պատրաստ է և սպասում ենք Թուրքիայի պատասխանին»։