Կանայք ձգած վերարկուով բռնել են 10-րդ հարկից ընկած 1.5 տարեկան տղային
Հասարակություն
16:08 26/02/2026
Աշխարհ

Կանայք ձգած վերարկուով բռնել են 10-րդ հարկից ընկած 1.5 տարեկան տղային

Սանկտ Պետերբուրգի տասներորդ հարկանի շենքից ընկած 1.5 տարեկան երեխան լաց էր լինում և ձայներ էր հանում, երբ նրան պարզած վերարկուի միջոցով բռնել էին սարսափած անցորդները։ «Այդպես մարդիկ հասկացան, որ նրան փրկել են. երեխան վախեցած էր, բայց ոչ մահացած»,- RT-ին պատմել է փրկարարական գործողությունը կազմակերպած Սերգեյ Վիդրինը։

Վիդրինի խոսքով՝ նա անցնում էր շենքի կողքով, երբ նկատել է տասներորդ հարկի բնակարանի պատուհանից կախված երեխային։ Կանայք նույնպես կանգնած էին մոտակայքում՝ փորձելով գոռալով տեղեկացնեն երեխայի ծնողներին։ Վիդրինը անմիջապես զանգահարել է շտապօգնության ծառայություններին, այնուհետև կազմակերպել փրկարարական գործողությունը՝ խնդրելով անցորդներից մեկին հանել վերարկուն, որպեսզի բռնել ընկնող տղային։ Հետո կանայք կանգնել են շենքի մոտ, իսկ Վիդրինը քիչ հեռվից նրանց ուղղորդել է երեխայի ընկնելու հավանական տեղը։

«Ես ասացի. «Նայեք, սա այդ պահն է, մի՛ հանգստացեք»։ Ես տեսա, թե ինչպես է նա ընկնում։ Ես ասացի. «Աղջիկներ, բռնեք նրան»։ Նրանք լարվեցին, ապա՝ բու՜ֆ։ Ես իմ աշխատանքն էի անում՝ կանանց ուղղորդում էի, ասում էի, թե որտեղ կանգնեն, զանգահարում էի ոստիկանություն, շտապօգնության բժիշկներ և ասում. «Բռնեք նրան, որովհետև նրանք այնտեղից երեխային չէին տեսնում, բայց ես նրան լավ էի տեսնում», -պատմում է տղամարդը։

Նա հավելել է, որ տղան վախեցած էր ընկնելուց հետո, լաց էր լինում և ձայներ էր հանում, ուստի հավաքված մարդիկ հասկացան, որ նա չի տուժել։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան Բոգատիրսկի պողոտայում։ Երեխան, որը գտնվում էր սենյակում, բացել էր պատուհանը առանց անվտանգության կողպեքի և ընկել։ Անցորդները ձգել եին մեծ վերարկուն և բռնել նրան, նա ծանր վիճակում հոսպիտալացվել էր։

Հարևանների խոսքով՝ ընտանիքում կան ևս երկու անչափահաս երեխա։ Ըստ տեղեկությունների, երեխայի հայրը դեպքի պահին գնացել էր խանութ, իսկ կինը մնացել էր տանը երեխաների հետ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կանայք ձգած վերարկուով բռնել են 10-րդ հարկից ընկած 1.5 տարեկան տղային