Թոշակների բարձրացման համար անհրաժեշտ է 80 մլրդ դրամ, ինչը բյուջեի այլ տողերից կվերաբաշխվի ԱՍՀՆ-ին. Արսեն Թորոսյան
Հասարակություն
14:46 26/02/2026
Հայաստան

Թոշակների բարձրացման համար անհրաժեշտ է 80 մլրդ դրամ, ինչը բյուջեի այլ տողերից կվերաբաշխվի ԱՍՀՆ-ին. Արսեն Թորոսյան

«Որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր՝ 667 հազար մարդու կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ ավելանալու են ավելի շատ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ կան դեպքեր, երբ թոշակները՝ հիմնականում  զինվորականներինը բարձրացել են 15 հազար  դրամով և քչերինը կա, որ բարձրանում է 7-8 հազար դրամով։

Թորոսյանը հայտնեց, որ բյուջետային միջոցները, որոնք պետք կգան ընթացիկ տարում այդ բարձրացումը ապահովելու համար՝ 80 միլիարդ դրամի շրջանակներում է և վստահեցրեց որ կան այդ գումարները, դրանք վերաբաշխումների միջոցով կտեղափոխեն նախարարության բյուջե:

Պատասխանելով հարցին, թե կառավարությունում, ի վերջո հասկացաք, թե թոշակառուները ինչպես կարող են 10 000-ը ծախսել, Թորոսյանն ասաց.

«Ճիշտ չէ արտահայտությունները մանիպուլացված, ձևախեղված բերել ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն։ Երբ Նիկոլ Փաշինյանը, մենք կառավարության նիստում ասում ենք, որ կենսաթոշակառուների ծախսերի մի զգալի հատվածը վերաբերում է առողջական ծախսերին՝ դեղորայք, բժշկական այլ ծառայություններ, և մենք այնքան ենք կարևորում նրանց այդ ծախսը և նրանց առողջությունը, որ կենսաթոշակառուներին, 65+ տարեկան մեր քաղաքացիներին ավելացնում ենք ապահովագրության մեջ, նրանց փոխարեն ամեն ամիս վճարելով 10800 դրամ, որը իրենք այնուամենայնիվ օգտագործում եմ այդ ծախսերի վրա, դա բերել ներկայացնել ձեր ասած բառակապակցություններով, առնվազն ազնիվ չէ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder