Եթե գնաճը հաշվի առնենք, ապա թոշակները մնացել են գրեթե նույն մակարդակում, ինչ որ 2018-ին. Ա. Մարկոսյան
Տնտեսություն
12:12 26/02/2026
Հայաստան

Եթե գնաճը հաշվի առնենք, ապա թոշակները մնացել են գրեթե նույն մակարդակում, ինչ որ 2018-ին. Ա. Մարկոսյան

«Իշխանություններն ասում էին, թե թոշակառուները չգիտեն, ինչպե՞ս ծախսել 10000 հազար դրամը։ Պարզվեց, եթե առջևում ընտրություններ են, լավ էլ գիտեն ծախսել»,-թոշակների «բարձրացման» մասին խոսելիս ասում է «Մեր ձևով» շարժման անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։

Նա նշում է, որ 2018 թվականի սկսած ապրանքների, ծառայությունների գներն այնքան են բարձրացել, և եթե գնաճը հաշվի առնենք, ապա թոշակները մնացել են գրեթե նույն մակարդակում, ինչ որ 2018-ին։

«Այնպես որ թոշակների բարձրացումը որպես լավություն մի ներկայացրեք, դուք բարձրացրել եք գների աճի տարբերությունը։ Մի բան էլ ասեմ, հարգելի թոշակառուներ, իմացեք»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder