Այս նարինջն իմ անձնական պատմության մի մասն է․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:16 26/02/2026
Հայաստան

Այս նարինջն իմ անձնական պատմության մի մասն է․ Նարեկ Կարապետյան

Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց  «Ուժեղ Հայաստան» չատ բոտը։ Նա նշեց, որ Mr. ՈւԺ-ը աշխարհի պատմության մեջ առաջին արհեստական բանականության չատ բոտն է,  որը կպատասխանի կուսակցության քաղաքականության վերաբերյալ հարցերին։

«Այսօր մենք ձեզ ներկայացրելու ենք ձեզ Mr. ՈւԺ-ին»։

Այնուհետև անդրադառնալով Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության կարևորությանը, Կարապետյանը նշեց․ «Հայաստանում շատ կարևոր է ձեռնարկությունների ձևավորումը։Այն մարդիկ, ովքեր սկսում են այդ ճանապարհը, վաղը կարող են լինել մեր երկրի «Սամվել Կարապետյան»-ները։ Սամվել Կարապետյանը միակ հայ միլիարդատերն է, որ դպրոցը և համալսարանը սովորել է Հայաստանում»։

«Մեր երկրում երիտասարդության համար մի քանի ճանապարհ կա՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որը պետք է զարգացնենք, ձեռնարկատիրությունը, որը պետք է ազատենք սկզբնական շրջանում հարկերից՝  սկսնակ ձեռնարկատերերի համար լավ ապագա ստեղծելով։ Կա քայլերի հաջորդականություն կրթության մեջ։ Գերազանց սովորող երիտասարդը պետք է ունենա անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն»։

 «Այն նարինջը, որ ձեր մոտ կա, իմ անձնական պատմության մի մասն է։  18 տարեկանում ստեղծել եմ իմ առաջին ձեռնարկությունը։ Չեմ ունեցել ֆինանսական միջոցների կարիք, ուղղակի մենք ընկերներով ստեղծել ենք, որովհետև հետաքրքիր էր  զբաղվել ձեռնարկատիրությամբ, տնտեսությամբ։ Ինձ թվում է՝ սա լավ ցուցիչ է մեզ համար, որ անգամ այսպիսի փոքր բաներից սկսելով՝ կարող ենք ձեռք բերել փորձ և ապագայում օգտագործել՝ մեծ ընկերություններ կառավարելով, մեծ համակարգեր կառավարելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder