2025 թ․-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար
Տնտեսություն
18:19 26/02/2026
Աշխարհ

2025 թ․-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար

2025 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով շուրջ 38,3%-ով: Այս մասին նշված է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։

 «2025 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 2025 թվականի հուլիսի 24-ին անցկացված Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Ալթայի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder