Մխչյան և Ազատավան գյուղերի բնակիչներն այրել են Նշավան գյուղի բնակչի այգին՝ պատճառելով շուրջ 1 մլն դրամի վնաս
Իրավունք
12:55 26/02/2026
Հայաստան

Մխչյան և Ազատավան գյուղերի բնակիչներն այրել են Նշավան գյուղի բնակչի այգին՝ պատճառելով շուրջ 1 մլն դրամի վնաս

Փետրվարի 23-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի մոտ այգի է այրվում։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ այրվել է Նշավան գյուղի բնակիչներից մեկին պատկանող այգու մի մասը՝ տուժողին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի նյութական վնաս։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են Մխչյան և Ազատավան գյուղերի երկու բնակիչ: Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder