Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հրազենային վերքերով 19-ամյա զինվորի մարմին
Հասարակություն
22:41 26/02/2026
Հայաստան

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հրազենային վերքերով 19-ամյա զինվորի մարմին

Փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։

Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է»,-հայտնում է shamshyan.com-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder