«Հրապարակ». Ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում
Օրվա մամուլ
08:41 26/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սևանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի և նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝  ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, և գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։

2,5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և մի իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, և դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր:

Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երևի միայն Վարդապետյանին է հայտնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder