Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե հունիսի 7-ից հետո Փաշինյանը շարունակի իշխանավարել, մենք շատ մեծ կորուստներ ենք ունենալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Հասարակությունն այլևս չի ընդունում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ու իշխող ուժն ամբողջությամբ կորցրել է վստահությունը հանրային դաշտում»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Դրան զուգահեռ, ըստ նրա, իշխող ուժն ամիսներ շարունակ հետևողականորեն քայլեր է իրականացնում, որոնք միտված են այդ ընտրությունների արդյունքները կեղծելուն, կամ գոնե այնպիսի պայմաններ ստեղծելուն, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն չունենա արձանագրել որևէ հաջողություն։
«Այս իշխանություններն ընտրվելու հնարավորություն չունեն, բայց կեղծելու հնարավորությունն ունեն, նաև այս իշխանությունը հնարավորություն ունի պարզապես հայտարարելու ընտրությունների՝ իրեն հարմար արդյունքներ։ Վստահեցնում եմ՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը դա հայտարարի, կես ժամ անց սկսելու է ստանալ շնորհավորական ուղերձներ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, հնարավոր է այլ երկրներից, որտեղից չէինք սպասի նույնիսկ։ Այսինքն, ինքը գիտի, որ ունի իրեն ցանկալի, հարմար արդյունքներ արձանագրելու, ներկայացնելու հնարավորություն, դա անելու է»,- ասաց քաղաքագետը։
Ըստ նրա, Հայաստանում սպասելի է մոլդովական, ռումինական սցենարները։
Քաղաքագետը նաև նշեց, որ մտավախություն ունի հունիսի 7-ին կլինի ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն։
«Բայց եթե հունիսի 7-ից հետո Փաշինյանը շարունակի իշխանավարել՝ մենք շատ մեծ կորուստներ ենք ունենալու. սկսվելու է Սահմանադրության փոփոխությունից, լինելու են Հայաստանի տարածքների հանձնում Ադրբեջանին, ԹՐԻՓՓԻ շրջանակում Հայաստանը դառնալու է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը սպասարկող, ոչ թե անկախ պետություն և այլն, և այլն, էլ չեմ խոսում ներքին զարգացումներից՝ եկեղեցի, արժեքներ, որոնք բոլորը հարվածի տակ են լինելու»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը։