Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ունենալու ենք ջրանջատումներ, պարզապես հարցը հետևյալն է՝ ինչպիսին պետք է լինի ջրանջատումների տևողությունը. Ջրային կոմիտեի նախագահ
«Վեոլիա ջուր»-ը գրաֆիկ փոխելու որոշում կայացնելուց առաջ Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ՝ հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է, «Վեոլիան» չի խաբում, նախապես ասում է՝ ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարող ապահովել: Մենք ունենալու ենք ջրանջատումներ, պարզապես հարցը հետևյալն է՝ ինչպիսին պետք է լինի ջրանջատումների տևողությունը»,- նշեց նա։
Ըստ նրա, նույն ժամանակացույցը՝ 3 փողոցների տարբերությամբ, հրապարակվել է նաև անցյալ տարվա նոյեմբերին, ու այսպիսի աղմուկ չի առաջացել, այժմ նախընտրական շրջան է, ու նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում են:
«Այս պահին մեր խնդիրը «Վեոլիայի» հետ այն է, որ կարելի է ժամանակացույցը լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածեր, այսինքն ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։