Քաղաքացիները բարձրացել են «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածք և ձնաբքի պատճառով չեն կարողացել իջնել
Հասարակություն
09:04 27/02/2026
Հայաստան

Քաղաքացիները բարձրացել են «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածք և ձնաբքի պատճառով չեն կարողացել իջնել

Փետրվարի 26-ին, ժամը 18:49-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում ձնաբքի պատճառով երեք քաղաքացի չեն կարողանում իջնել սարալանջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են սարալանջից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիները բարձրացել են «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածք և ձնաբքի պատճառով չեն կարողացել իջնել