Ադելիա Պետրոսյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցների նախնական ցուցակում
Սպորտ
18:59 27/02/2026
Աշխարհ

Ադելիա Պետրոսյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցների նախնական ցուցակում

Ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցների նախնական ցուցակում։ Այս մասին նշված է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Գեղասահորդուհին մասնակցել է Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Ավելի վաղ մարզուհու մարզիչ Դանիիլ Գլեյխենգաուզը հայտնել էր, որ հունվարին 18-ամյա մարզուհին մեջքի վնասվածք է ունեցել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder