Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս ամենն անելու ենք վարչապետ Սամվել Կարապետյանի հետ ուժեղ Հայաստանում. Լենա Մաթևոսյան
«Այսօր ի՞նչ է անում կառավարությունը՝ 100-միլիոնավոր դրամ է վճարում հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ահմար, բայց բնակարանները գնալով ավելի ու ավելի են թանկանում»,-ֆոյսբուքյան իր էջում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լենա Մաթևոսյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ կետին՝ 20.000 մատչելի բնակարաններ երիտասարդների համար, մասնավորապես՝ մարզերում։
Ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջարկած խնդրրի լուծմանը՝ Մաթևոսյանն ասաց. «Մենք առաջարկում ենք կառուցապատողին առաջարկել ենթակառուցվածքներով հագեցած հողատարածք, որտեղ կառուցապատողը միայն շենքն է կառուցելու։ Դրանով սահմանելու ենք առավելագույն արժեքը 1 ք/մ-ի համար և բացառելու ենք արհեստական թանկացումը։ Յուրաքանչյուր քաղաքացի, երիտասարդ, ով կստանա միջին աշխատավարձ, հնարավորություն կունենա ձեռք բերելու իր բնակարանը։ Այս ամենն անելու ենք վարչապետ Սամվել Կարապետյանի հետ ուժեղ Հայաստանում»։