Օնլայն պլատֆորմների ընկերությունները տաքսու վարորդների իրավունքները տոտալ խախտում են. Բողոքի ակցիա «Յանդեքսի» գրասենյակի դիմաց
Իրավունք
16:42 27/02/2026
Հայաստան

Օնլայն պլատֆորմների ընկերությունները տաքսու վարորդների իրավունքները տոտալ խախտում են. Բողոքի ակցիա «Յանդեքսի» գրասենյակի դիմաց

«Օնլայն պլատֆորմներում՝ «Յանդեքսի»-ում,  «ՋիՋի»-ում գործունեություն ծավալող մեր վարորդները երկար ժամանակ բարձրաձայնում էին, որ իրենց իրավունքների կոպիտ խախտում կա, կար անարդար վերաբերմունք, որ մարդկանց կարծես որպես ստրուկ աշախատացնեն, ինչն անթուլատրելի էր։ Այս անարդարությունների դեմ իրենց պայքարում խոսք եմ տվել գտնվել իրենց կողքին»,- «Յանդեքա» ընկերության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց  վարորդներին միացած Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նարկայացնելով գործոծղությունների արդյուքնները Մեսրոպ Մանուկյանը ասաց, որ առաջին իսկ օրը բողոքին միանալու ստորագրահավաքի կոչին միացել են են 600-ից ավել վարորդ, և երեք նախարար արձագանքեել են հնչած պահանջին. Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, թե վարորդների վարկավորման հարցերը կլուծի, առողջապահության նախարարը խոստացավ առողջության ապահովագրության հարցը լուծել, սոցապ նախարարան էլ հանդիպեց վարորդներին։

 Նկատելով, որ բողոքի գործողություններին միացել է մեկ պատճառով, հարկ է համարել որ լինի վարորդների կողքին, որպես հանրային մարդ իրենց ձայնը բարձրացնի և պահանջներին ճիշտ ձևակերպումներ տա՝ մանուկյանը հավելեց. «Մինչ այդ մեր վարորդների իրավունքների մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այսօր մենք տարանք և կառավարություն մուտք արեցինք մեր պահանջները։ Քանի որ շուկայի գերիշխողը «Յանդեքսն» է, եկել ենք այստեղ, ուեննք պահանջներ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած բարոյականից, որոնք «Յանդեքսը» պարտավոր է լսել․ Օնլայն պլատֆորմների ընկերությունները վարորդների իրավունքները տոտալ խախտում են»,- ասաց Մեսրոպ մանուկյանը

Մանուկյանն արձագանքեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, որը ակնարկել էր, թե ավագանու անդամը քաղաքական նպատակներով է միացել վարորդների ակցիային։

«Թորոսյան Արսե՛ն, մինչ նախարա դառնալդ, երևի էն կիսատ ծառայության ժամանակ դառը հուշեր ես ունեցե, և քո մոտ ինչ-ոչ բան խախտվել է։ «Գարդասիլը» գովերգող և դրանով տառապող, ճանաչի՛ր քո չափը։ Եթե ես կանգնել եմ վարորդների կողը, մեկ նպատակ եմ ունեցել։ ծառայել էս մարդկանց։ Որ պահին վարորդները կասեն՝ անելիք չունես, ես այստեղ անելիք չեմ ունենա։ Մինչ էս պահը, ՔՊ-նն երկրի իշխանություն էր, ինչու էս մարդկանց խնդրից չէիք խոսում»,- հայտարարեց Երևանի ավագանու անդամը։

 Նա հայտնեց, որ վարորդների իրավունքները ոտնահարված է և դրանք պետք է վերականգնվեն, «այդտեղ ուրիշ տարբերակ ուղղակի չկա»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օնլայն պլատֆորմների ընկերությունները տաքսու վարորդների իրավունքները տոտալ խախտում են. Բողոքի ակցիա «Յանդեքսի» գրասենյակի դիմաց