Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի տարածքում տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կնվազի
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: