Իրանի հոգևոր առաջնորդը, ինչքան գիտեմ, ողջ է. Արաղչի
Քաղաքական
18:39 28/02/2026
Տարածաշրջան

Իրանի հոգևոր առաջնորդը, ինչքան գիտեմ, ողջ է. Արաղչի

Իրանի  Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ողջ է, ինչքանով ես գիտեմ։ NBC-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածներից հետո Թեհրանից ուղիղ եթերում խոսելով՝ Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկու հրամանատար մահացել է, բայց բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ դատական ​​համակարգի ղեկավարը և խորհրդարանի խոսնակը, ողջ են։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են։

«Այսպիսով, բոլորը հիմա իրենց դիրքերում են, և մենք կարգավորում ենք այս իրավիճակը, և ամեն ինչ կարգին է»,-հայտարարել է իրանցի դիվանագետը։

Արաղչին նաև քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին հարձակումը սկսելու համար՝ չնայած միջուկային բանակցություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder