«Հրապարակ». Բագրատ սրբազանն իրեն անմեղ է համարում և կարծում է, որ տնային կալանքի փոխարեն իրեն պետք է արդարացնել
Օրվա մամուլ
08:04 28/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Բագրատ սրբազանն իրեն անմեղ է համարում և կարծում է, որ տնային կալանքի փոխարեն իրեն պետք է արդարացնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ դատարանը մտադրություն ունի փոխել նաև անցած տարվա հունիսից կալանավորված Բագրատ սրբազանի խափանման միջոցը և բանտային կալանքից նրան ուղարկել տնային կալանքի, սակայն սրբազանը համառորեն բնակության հասցե չի տրամադրում դատարանին՝ ընթացակարգով սահմանված կարգով, որպեսզի այդ հասցեում իրեն հաշվառեն ու հսկեն։

Բագրատ սրբազանն իրեն անմեղ է համարում և կարծում է, որ տնային կալանքի փոխարեն իրեն պետք է արդարացնել, հակառակ դեպքում «ԱԱԾ պադվալում» էլ ինքն իրեն անազատ չի զգում։ Ի դեպ, այս հարցի շուրջ նա դատական կարգադրիչների հետ անգամ կատակներ է անում, մե՛կ ասում է, թե մոռացել է բնակության հասցեն, մե՛կ՝ թե չունի, և այլն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder