Ըստ ամենայնի, իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքիանը
Քաղաքական
11:01 28/02/2026
Հայաստան

Ըստ ամենայնի, իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքիանը

Ըստ ամենայնի՝ իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը (դրանց թվում՝ Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքիանը), սակայն վերջիններս Թեհրանում չեն։ Այս մասին հայտնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Միաժամանակ օրերս New York Times-ը հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը պատրաստ է նաև այդպիսի զարգացմանը. հոգևոր առաջնորդ Խամենեին ամեն բարձրագույն պաշտոնի համար արդեն իսկ նշանակել է 4 հոգու։ Այդ նշանակումների մեջ, ըստ ամերիկյան աղբյուրների, գլխավոր դերը պատկանում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելը հարվածել է Իրանին։  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի բանակը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին,  Նա հավելել է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder