Ճանապարհների վիճակի՝ ժամը 10:10-ի դրությամբ
Հասարակություն
10:15 28/02/2026
Հայաստան

Ճանապարհների վիճակի՝ ժամը 10:10-ի դրությամբ

Փետրվարի 28-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ 

Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder