Երևանում չմաքրած ճանապարհների պատճառով ավտոբուսները չեն քշում
Կենցաղ
09:12 28/02/2026

Երևանում չմաքրած ճանապարհների պատճառով ավտոբուսները չեն քշում

Հայաստանի ողջ տարածքում տեղումներ են, շատ ավտոճանապարհներ անմխիթար վիճակում են՝ գրեթե անանցանելի, դժվարանցանելի։ Երևանում ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են՝ պատված են մերկասառույցով։ Այդ մասին ահազանգում են քաղաքացիները։ 

«Առավոտ կանուխ․ Գայի պողոտա․ ճանապարհները հայելի են․ ավտոբուսները ստիպված կանգնել են»,- գրել է քաղաքացիներից մեկն ու հրապարակել տեսանյութ։ 

Տեսանյութը՝ ֆեյսբուքյան օգտատեր Հրաչ Մկրտչյանի էջից

Աղբյուրը`Panorama.am
Placeholder