Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
14:57 28/02/2026
Հայաստան

Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել. Վարդան Ոսկանյան

«Իրանական աղբյուրները հաղորդում են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման նոր ալիքի մասին»,-փոխանցում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում, բացի Օմանից, մնացյալ բոլոր պետությունների տարածքում ամերիկյան ենթակառուցվածքներն արդեն իսկ թիրախավորվել են։

«Ամփոփելով այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը, պարզ է, որ Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել։ Մերձավոր Արևելքի ողջ տարածքն այժմ, ցավալիորեն, պատերազմի փաստացիորեն մեկ գոտի է, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով անխտիր բոլոր տարածաշրջանային երկրների համար»,-նշում է նա։

Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային իրանական հեռուստատեսությանը տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն այս հարձակումը գնահատում է միջազգային բոլոր նորմերի և իրավունքների կոպիտ ոտնահարում և պաշտպանվելու է իր ունեցած ողջ ներուժով։

Նա ընթացող ռազմական գործողություններն իրանական կողմի համար բնորոշել է «հայրենական պատերազմ» եզրույթով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել. Վարդան Ոսկանյան