Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ ամենայնի, իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքիանը
Ըստ ամենայնի՝ իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը (դրանց թվում՝ Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքիանը), սակայն վերջիններս Թեհրանում չեն։ Այս մասին հայտնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Միաժամանակ օրերս New York Times-ը հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը պատրաստ է նաև այդպիսի զարգացմանը. հոգևոր առաջնորդ Խամենեին ամեն բարձրագույն պաշտոնի համար արդեն իսկ նշանակել է 4 հոգու։ Այդ նշանակումների մեջ, ըստ ամերիկյան աղբյուրների, գլխավոր դերը պատկանում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելը հարվածել է Իրանին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի բանակը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին, Նա հավելել է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։