Հաղթանակ թաղամասում հերթական միջադեպի հետևանքով 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել ԲԿ
Հասարակություն
17:30 01/03/2026
Հայաստան

Հաղթանակ թաղամասում հերթական միջադեպի հետևանքով 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել ԲԿ

 

Այսօր՝ մարտի 1-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

«Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասից՝ ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի 1-ին փողոցից, անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով։

Դեպքի մասին քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Ավագ Գոգչյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder