Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հասարակություն
09:29 01/03/2026
Հայաստան

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Գյումրի-Բավրա, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ոլորանները, Գյումրի-Վանաձոր, Բերդ-Թթուջուր, Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները և Սարավան-Զանգեր հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։

Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորանները և Վեդի-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder