Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի ԱԽ քարտուղարը խոստացել է ուժեղ հարվածել ԱՄՆ-ին և Իսրայելին, Թրամփը պատասխանել է հայտարարությանը
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը այրել են Իրանի «սիրտը՝ սպանելով առաջնորդ Ալի Խամենեիին, և Թեհրանը նույնը կանի ԱՄՆ-ի հետ։
«ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը այրել են իրանական ազգի սիրտը, մենք կայրենք նրանցը», - գրել է նա X սոցիալական ցանցում՝ գրառմանը կից տեղադրելով երկրի գերագույն առաջնորդի լուսանկարը, որը սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների արդյունքում։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր մեզ շատ ուժեղ հարվածելու է, ավելի ուժեղ, քան երբևէ հարվածվել է։
Ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն, որովհետեվ եթե անեն, մենք կհարվածենք նրանց այն ուժով, որը ոչ ոք երբեք չի տեսել»,-արձագանքել է Դոնալդ Թրամփը։