Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի հարազատները հերքել են նրա մահվան մասին լուրերը
Քաղաքական
18:48 01/03/2026
Տարածաշրջան

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի հարազատները հերքել են նրա մահվան մասին լուրերը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հարազատները հերքել են նրա մահվան մասին տեղեկությունները։ Այդ մասին, Ըստ ՏԱՍՍ-ի,  հայտնում է «Խաբար-է Ֆուրի» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Ահմադինեժադի հարազատները հերքել են այդ լուրերը՝ այն որակելով որպես բացարձակ սուտ։

Ավելի վաղ իրանական ILNA լրատվական գործակալությունը հրապարակել էր հաղորդագրություն Թեհրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով Իրանի նախկին նախագահի մահվան մասին։ Հոդվածը հետագայում հեռացվել է իրանական լրատվական գործակալության կայքից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի հարազատները հերքել են նրա մահվան մասին լուրերը