Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ապրիլի 1-ից թոշակների բարձրացման իշխանությունների որոշումը «Ուժեղ Հայաստանի» գործադրած քաղաքական ճնշման արդյունքն է. Ուժեղ Հայաստան
«Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ» վերտառությամբ տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտնում է.
«Հայաստանի քաղաքական օրակարգում առանցքային է դատնում գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «ուժեղ Հայատսան» շարժման գործունեությունը։
Նարեկ Կարապետյանը հայտարարում է. «Գործող իշխանությունը վախենում է իրական մրցակցությունից, ինչի պատճառով ազգային բարերաը շարունակում է մնալ անազատության մեջ։
Սամվել կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել այլ երկրների քաղաքացիությունից, հանուն ՀՀ-ի զարգացման տեսլականի։
Նարեկ Կարապետյան. «Ապագա Հայաստանի նոր վարչապետն է լինելու Սամվել Կարապետյանը»։
Ուժեղ Հայաստան կուսակցության նպատակն է փոփոխության ենթարկել Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը թույլ կտա յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացու , ստանձնել երկրի պատասխանատվությունը։
«Ուղղակի մեկ տեխնիկական փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին»,-ասում է Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ հայաստանի» տնտեսական ծրագրով շուրջ 96000 փոքր ձեռնարկատերեր ամբողջությամբ կազատվեն հարկերից, իսկ գյուղատնտեսության ոլորտում կերդրվի բերքի երաշխավորված մթերման և արտահանման համակարգ։
Կարապետյանական ծրագրի առաջնահերթություններից է նաև բնակարանային ապահովությունը։ Մասնավորապես՝ 20 .000 մատչելի բնակարանների կառուցումը երիտասարդ ընտանիքների համար։
Նարեկ Կարապետյանն այդ առումով ասում է. «Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ցանկանում են ներիդրում կատարել Հայաստանում»։
Սոցիալական ոլորտում նախատեսվում է դեղորայքի գների 20 % նվազեցում և առողջապահական համակարգի բարեփոխում։
«Դեղատները թանկ են վաճառում, որովհետև մեր երկրււմ պետությունը չի իրականացնում դեղերի գների նվազեցման քաղաքականությունը, ինչպես դա անում է Վրաստանը՝ մեր առաջարկած տարբերակով »,- պարզաբանում է «ՈւժեղՀհայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Կարապետյանը։
Ոլորտի մասնագետների պնդմամբ ապրիլի 1-ից թոշակների բարձրացման իշխանությունների որոշումը «Ուժեղ Հայաստանի» գործադրած քաղաքական ճնշման անմիջական արդյունքն է։
Ժամանակին Նարեկ կարապետյանը հայտնել էր. «Որպեսզի մարդը կարողանա իր թոշակով սննդի, գազի, էլեկտրաէներգիայի դեիմաց վճարի»։
Կարապետյանի թիմը շարունակում է պայքարը նաև հոսանքի գնի նվազեցման համար, պետք է լինեն էներգետիկայի գծով նախարարներ, պատասխանատուներ։ Քննադատում է ՀԷՑ-ում տեղի ունեցող կադրային ջարդը և կառավարման ձախողումները։
Որպես նորարության խորհրդանիշ երիտասարդների հետ հաղորդակցվելու համար գործարկվել է «Միստր ուժ» չատ-բոտը, որը ներկայացնում է ուժեղ և կրթված Հայաստան կերտելու նախագծերը։
Այդ մարդիկ, ովքեր սկսում են այդ ճանապարհը կարող են վաղը լինել մեր երկրի Սամվել Կարապետյանները»։