Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է
Իրավունք
15:12 02/03/2026
Հայաստան

Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, անձը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։ Հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել էր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ մեկ անձ կալանավորվել է