Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ. Մելոյան
Հասարակություն
16:05 02/03/2026
Հայաստան

Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ. Մելոյան

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի 19 հոգևոր հովիվների հայտարարությունը, համաձայն որի՝ դատարանի որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ, իրավաբանորեն հիմնավորված է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ ընդգծելով, որ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։ 

Նա շարունակում է. «Հոգևոր հայրերը գրագետ և հիմնավոր կերպով ներկայացնում են, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի կատարումն անհնար է ելնելով սրբազան պարտավորությունից՝ Աստծո և հավատավոր ժողովրդի հանդեպ։

Ցանկացած կրոնական կազմակերպության ինքնակառավարման բացառիկ տիրույթին են առնչվում՝

հոգևորականին կարգալույծ հռչակելու,

հոգևոր պաշտոնի նշանակելու

կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը։

Պետական իշխանության որևէ մարմնի կամ ներկայացուցչի միջամտությունը նշված գործընթացներին հակասահմանադրական և հակաիրավական է։

Մեջբերում հայտարարությունից.

«Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց կողմից հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը կհանգեցնի Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծությանը։ Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ»»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ. Մելոյան