Խոշոր վթար Վանաձորում. Կան տուժածներ
Հասարակություն
11:58 02/03/2026
Հայաստան

Խոշոր վթար Վանաձորում. Կան տուժածներ

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 2-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder