Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևանում լրագրողների հետ հանդիպումը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով երկրի գերագույն առաջանորդի ու ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով մյուս զոհվածների հիշատակը։
Այնուհետև իրանցի դիվանագետը ԱՄՆ ու Իսրայելի հարձակումն իր երկրի դեմ հարձակումը որակեց անհանդուրժելի ու ոչ մի արդարացում չունեցող, որն ուղղված է Իրանի ու դրա տարածքային ամբողջականության դեմ։
«Սա տեղի ունեցած այն պայմաններում, երբ Իրանի Իսլամկան Հանրապետությունը ներկայացրել էր իր թափանցիկ, օպերատիվ, ճշգրիտ ու իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին ու այն դեպքում, երբ Իրանը ցուցաբերում էր առավելագույն բարի կամք այդ բանակցություններում հաջողություն գրանցելու համար»,-ասաց դեսպանը։
Դիվանագետը նշեց, այս երկրներին հարձակման հետևանքով զոհվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, որն իր ողջ կյանքն անցկացրել է բռնարարների դեմ պայքարի ճանապարհին։
«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, իրապես, մի պատմական, բացառիկ կերպար էր Իրանի ժամանակակից պատմության մեջ, բացառիկ մի անձնավորություն, որն իսկապես սիրում էր Իրանը, և որպես քաջարի տղամարդ զոհվեց իր երկրի պաշտպանության գործում։ Նա շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի ու Իրանում ապրող հայերի նկատմամբ, նա բազմիցս խոսել է ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, կարող ենք ասել, որ Հայաստանն ու հայերը վայելում էին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աջակցությունը»,-ասաց դեսպանը։
Դիվանագետն ընդգծեց, որ հոգևոր առաջնորդի նահատակությունը ծանր վիշտ է Իրան ու Իրանի ժողովրդի համար, սակայն Իրանն ունի կամք, ամուր որգի՝ ձգտելու Իրանի նպատակներին։
«Իրական գաղափարներն ու ձգտումները չեն վերանում մարդկանց մահանալու հետևանքով, սա է, որ չկարողացան հասկանլ թե սիոնստական, թե Թրամփի ռեժիմները։ Ցանկանում եմ նշել, որ Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել»,-նշեց դեսպանը՝ ավելացնելով, որ շուտով ականատես կլինենք հոգևոր նոր առաջնորդի ընտրությանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։