Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից, Անվտանգության խորհուրդը գնահատել է՝ Հայաստանին սպառնացող վտանգ չկա. Սրբուհի Գալյան
«Իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, թե բացարձակ անտարբեր չէ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններից դուրս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, որ ՔՊ-ն ներկուսկացական քարոզարշավ է անում այն օրերին, երբ Հայաստանի հարևանությամբ պատերազմ է, հանրության մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանությանը չի հետաքրքրում, անտարբեր է, թե ինչ է տեղի ունենում։
Նա նաև նշեց, թե ի՞նչն է խանգարում իրենց անել քարոզարշավ, եթե այս պահին վստահաբար, ինչպես անվտանգության խորհուրդy գնահատել է, որ Հայաստանին սպառնացող վտանգ չկա։
«Ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից և ի՞նչ պետք է աներ, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է։ Ինչպե՞ս պետք է դա արտահայտվեր և անհանգիստ է»,- ասաց Գալյանը։