Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գայի պողոտան սառցապատված է. Չախոյանը փաստում է, որ Ավինյանը Կատվալյանի հետ ստում էր
«Որոշակի սառցակալում եղել էր Գայի պողոտայում։ Դավթաշենի կամրջի վրայի տեսանյութը մի քիչ իրականությանը չէր համապատասխանում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առավոտյան ծագած խնդիրը զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
Տիգրան Ավինյանը հարցրեց, թե աղո՞վ էր մշակվել և դրական պատասխան ստանալուց հետո, կողմնորոշիչ հարց տվեց. «Ծավալն էր մեծ, թե ժամային առումով էր»։
«Ժամային է եղել ավելի շատ, որովհետև առավոտյան դեմ մեքենաների շարժը շատացել է և սկսել է սառցակալումը։ Տեխնիկան, իհարկե, աղցանման աշխատանքը կատարել է, բայց, նու, մի կես ժամ է տևել այդ պրոցեսը»,- ասաց Կատվալյանը՝ վստահեցնելով, որ սառույցն արագ վերացրել են։
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Գայի պողոտայից տեսանյութ է հրապարեց հենց այն պահին՝ ժամը 09։45-ին, երբ ընթանում էր գործակարգավարական խորհրդակցությունը։ Տեսանյութից երևում է, որ պողոտայում աղ ցանած չէ, մեքենաները սահելով գնում են սառույցի վրայով և կա նաև վթար։