Հարգելի բուժաշխատողներ, ձեր իրավունքները կպաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը. Գրիգորյան
Իրավունք
19:36 02/03/2026
Հայաստան

Հարգելի բուժաշխատողներ, ձեր իրավունքները կպաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը. Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրում է․

«Այսօր տեղի ունեցավ Legist Advocates Team համահիմնադիր, փաստաբան Սոս Հաոբյանի հետ հանդիպում:

Պայմանավորվել ենք, որ #ԲժշկիՁայն հասարակական մասնագիտական շարժմանը միացած բոլոր բուժաշխատողների աշխատանքից հեռացման և ռեպրեսիաների կիրառման ցանկացած դեպքի առթիվ հետևողական կերպով դիմելու ենք դատարան և ստանանք թե՛ փոխհատուցում և թե՛ ապօրինի որոշումներ կայացնելու համար պատժի կիրառում:

Հարգելի բուժաշխատողներ, ձեր իրավունքները կպաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը...

Կանգ առնել չկա՛, վախենալ չկա՛, պայքարից հոգնել չկա՛, ուստի գնում ենք առաջ՝ հասնելու բուժաշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմանների վերականգնմանը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder