Իրանի միջուկային գլխավոր օբյեկտը երկու անգամ ենթարկվել է հարձակմա
Քաղաքական
23:11 02/03/2026
Տարածաշրջան

Իրանի միջուկային գլխավոր օբյեկտը երկու անգամ ենթարկվել է հարձակմա

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) փոխնախագահ և ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Նաթանզի ուրանի հարստացման գործարանը, որը համարվում է Իրանի ամենաապահով և ռազմավարական կարևորության օբյեկտներից մեկը, մեկ օրվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է Իսրայելի հարձակմանը։ Հայտնում է Associated Press-ը։

Էսլամին նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել մարտի 1-ին և շատ ինտենսիվ է եղել։

«Միացյալ Նահանգները և Իսրայելը, շարունակելով իրենց ագրեսիվ հարձակումները կիրակի՝ մարտի 1-ին, կրկին երկու շարք ուժեղ հարվածներ են հասցրել Նաթանզի միջուկային օբյեկտին», -ասել է կազմակերպության ղեկավարը։

Պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվել է, որ հարձակումը Իրանի միջուկային ծրագրի դեմ թշնամական արշավի մի մասն է։

Այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարության մեջ դեռևս մանրամասներ չեն հրապարակվել հնարավոր վնասների կամ զոհերի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder