Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Խոսնակը՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հետ կատարվածի մասին
Քաղաքական
13:41 02/03/2026
Հայաստան

Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Խոսնակը՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հետ կատարվածի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքյան էջի վերաբերյալ ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների` կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալուտ ձախողման մասին։

Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հարթակներով։ Մենք շուտով կլուծենք այդ խնդիրը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder