Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ Մերձավոր Արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները
Ռուսաստանը մտահոգված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունից հետո Մերձավոր Արևելքում զինված բախումների սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մեր կողմից մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և որպես բացարձակ առաջնահերթություն ձեռնարկել համապարփակ միջոցառումներ տարածաշրջանի բոլոր երկրներում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը կոչ է արել բացառել քաղաքացիական թիրախների վրա ցանկացած հարձակում։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ հակամարտության կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից՝ տարաձայնությունները լուծելու համար և անցնեն բոլոր հարցերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։