Շնորհակալություն. Ավինյանի արձագանքը վարչական շրջանի երկու աշախատակցի՝ աշխատանքից ազատելու լուրին
Հասարակություն
11:43 02/03/2026
Հայաստան

Շնորհակալություն. Ավինյանի արձագանքը վարչական շրջանի երկու աշախատակցի՝ աշխատանքից ազատելու լուրին

«Պարոն Բալայան, ձեզ մոտ մենք որոշակի խնդիրներ էինք արձանագրել ինքնակամ շինությունների հետ կապված և որոշ աշխատակիցների անփույթ աշխատանքի հետ կապված»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հայկ Բալայանին դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է այդ գործով։

«Պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ ձեզ, որ վարչական շրջանի երկու աշխատակից իրենց լիազորված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով ազատվել են աշխատանքից»,-հայտնեց Հայկ Բալայանը։

Ավինյանն արձագանքեց և ավարտեց խորհրդակցությունը՝ ասելով. «Շնորհակալություն, այսքանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder